0:03 14 Մայ, 2012
Այս հարցի մասին մտածելիս, առաջին հայացքից կարող է թվալ, որ իհարկե, սիրում և հարգում ենք ինքներս մեզ: Սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ: Եթե ուշադիր վերլուծենք մեր կյանքը, թե ինչպես են զարգանում հարաբերությունները մեր ընկերների, բարեկամների , զրուցակիցների հետ, ապա կհամոզվենք, որ շատ հարցեր կան կարգավորելու:
Կա արդյոք մեր կյանքում սիրելի մարդ կամ սիրելի մարդիկ: Երջանիկ ենք արդյոք: Եթե մենք դժգոհ ենք մեր աշխատանքից, հաճույք չենք ստանում մտերիմների հետ շփումներից, գոհ չենք անձնական հարաբերությունից, լավագույն երազանքները չեն կատարվում, ապա իհարկե, գոհ լինել մեր կյանքից չենք կարող:
Սակայն, ավելի խորը կամ ավելի պարզ լինելու դեպքում, կարելի է պարզապես հասկանալ և ընդունել, որ մարդը կախված չէ որևէ իրավիճակից, և քանի դեռ նա ապրում է, կարող է և պետք է երջանիկ զգա իրեն:
Սա, իհարկե, այնքան էլ հեշտ չէ, երբ քո մոտ ոչինչ չի ստացվում, բայց դու շարունակես սիրել քեզ և երջանիկ զգալ: Կյանքի պայքարում մենք մշտապես ձգտում ենք հետ չմնալ ոչ մեկից, հասնել մյուսներին, ունենալ այն ամենը, ինչ ունեն բոլորը, և արդյունքում կորցնում ենք մեր սեփական ես -ն ու հոգու հանգստությունը:
Երբ հասկանում ենք, որ անիմաստ էին մեր բոլոր ջանքերը, և այն, ինչին հասել ենք կամ ձգտել մեզ երջանկություն չի բերելու, խորը ափսոսանք ենք ապրում:
Սակայն , իհարկե, միշտ կա հնարավորություն ամն ինչ սկսել նորից: Վերագնահատել և իմասատվորել կյանքն ու երևույթները: Հասկանում ենք այնպիսի բաներ, որ մինչ այդ չէինք էլ նկատում: Արժևորում ենք շատ բաներ մեր կյանքում: Արդեն սկսում ենք մեզ երջանիկ զգալ, որ կանք և վայելում ենք այս հրաշալի կյանքը:Իսկապես երջանիկ մարդը նա է, ով ոչ թե երջանիկ է, երբ իր կյանքում մեծ և դրական փոփոխություններ են կատարվում, այլ սովորական երևույթներից` բարձր տրամադրություն, լավ եղանակ և այլն:
Ինքներս մեզ սիրելու համար կարևոր է, որ մեզ շրջապատենք հաճելի մարդկանցով : Էներգետիկան շատ կարևոր է, եթե այն դրական է, ապա մենք նույնպես մեզ դրական կզգանք: Եթե մեր շրջապատում մարդիկ են, որոնց հետ շփումը իսկապես հաճելի է և սպասվասծ, մենք մեզ պարտադրված և ճնշված չենք զգա: Պետք է կարողանալ հոգուց մաքրել նախանձը, չարությունը, մշտապես պայքարի մեջ գտնվելու մարմաջը, և այդ դեպքում մենք իսկապես մեզ երջանիկ կզգանք և հետևաբար կհարգենք ու կսիրենք մեզ:
pachikmachik.com








