Ծծակները դրական են անդրադառնում երեխաների վրա

Ծծակները դրական են անդրադառնում երեխաների վրա

19:32 12 Մայ, 2012

Ոչ այնքան վաղուց ԱՄՆ-ում շատ հիվանդանոցներ արգելեցին նորածիններին ծծակներ տալ՝ դրանով իսկ հույս ունենալով մեծացնել մայրական կաթով սնվող երեխաների քանակը: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ բուժքույրերը ծծակներ չէին տալիս ավելի քան 2200 երեխաների, մայրական կաթով սնվող երեխաների քանակը զգալիորեն նվազեց, իսկ արեհստական կերերով սնվող երեխաների քանակն ընդհակառակը աճեց 10%-ով:

Այս ցուցանիշները նեոնատոլոգ Գրեգ Միլլերին չեն զարմացնում: Նրա կարծիքով, եթե  փո ծնվելուց հետո նրան ծծակ չես տալիս, միևնույն է երեխային ինչ-որ կերպ անհրաժեշտ է հանգստացնել: Ու այդ դերը կատարում է արհեստական կերերի համար նախատեսված շշի վրայի ծծակը:

Ընդ որում` կրծքով կերակրելը, ինչպես նշում է Միլլերը, հանդիսանում է սննդի ամենալավ միջոցը: Կրծքի կաթը լավացնում է իմունային համակարգի աշխատանքը, նվազեցնում է ալերգիայի առաջացման հավանականությունը, բարձրացնում է երեխայի IQ-ն և նպաստում է արագ աճին:

Աղբյուրը`  Doctors.am