10:34 11 Մայ, 2012
ՀՀԿ-ական դարձած և Աժ ընտրության արդյունքներով պատգամավորության աթոռը երիտասարդ փաստաբան էդմոն Մարուքյանին զիջած Վիկտոր Դալլաքյանը դիմել է Ընտրատարածբային ընտրական հանձնաժողով` պահանջելով անվավեր ճանաչել թիվ 30 ընտրատարածքում տեղի ունեցած Աժ ընտրությունների արդյունքները: Նա պնդում է, որ հաղթանակած էդմոն Մարուքյանը վերջին 5 տարում անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում, հետևաբար` իրենից առաջ անցած պատգամավորության թեկնածուի հաղթանակը անվավեր պետք է ճանաչել: էդմոն Մարուքյանն «Աոավոտին» ասել է, որ Վիկտոր Դալլաքյանը ուղղակի չի հարմարվում պարտության մտքի հետ. շնորհավորելու փոխարեն ցանկանում է անվավեր ճանաչել տալ ընտրությունները, այն դեպքում, երբ շուրջ 12 000 մարդ քվեարկել է իմ օգտին»: Առավոտ








