Շիրակի մարզպետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել

Շիրակի մարզպետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել

10:26 11 Մայ, 2012

Ըստ հավաստի աղբյուրների` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել կառավարություն: Սակայն մարզպետը հերքել է այս տեղեկությունը: «Ես դիմում չեմ գրել, մտադրություն էլ չունեմ, չեմ էլ գրելու».-հայտարարել է Աշոտ Գիզիրյանը: Թերթը հիշեցնում է. Շիրակի մարզպետի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն իր համար անցանկալի արդյունք ունեցավ այս մարզում: