Կարոտում եմ բեմն ու հեռուստատեսությունը. Աշոտ Լյուդվիկիչ

Կարոտում եմ բեմն ու հեռուստատեսությունը. Աշոտ Լյուդվիկիչ

16:39 9 Մայ, 2012

Հումորասեր հասարակությունը երևի հիշում է «32 ատամ» հաղորդման սիրելի հերոսներից մեկին: Խոսքը հայտնի բժիշկ Աշոտ Լյուդվիկիչի մասին է, ով այդ անվամբ նաև հումորի աշխարհում էր հայտնի: Նրա հումորը շատերն էին սիրում ու գնահատում: Սակայն որոշ ժամանակ անց Աշոտն այլևս հանդես չեկավ ակումբում:Շատերի համար հարցական մնաց, թե ինչով էր պայմանավորված նրա այդ որոշումը:   Պատճառը շատ հստակ էր: Նա չէր կարողանում երկու աշխատանքները միանգամից համատեղել: Այժմ նա շարունակում է իր աշխատանքը՝ որպես պլաստիկ վիրաբուժ: 1lur.am-ը կարճատև զրույց ունեցավ բժշկի հետ, ով զրույցի ժամանակ գտնվում էր Մոսկվայում: Աշոտը պատմեց, որ հիմա շատ ծանրաբեռնված է վիրահատություններով: « Շատ զբաղված եմ լինում, վիրահատությունները շատ են: Աշխատում եմ և՛ Երևանում՝ «Սուրբ Մարիամ» կլինիկայում, և՛ Մոսկվայում՝ «Մեդեստետ» կլինիկայում: Կյանքի տեմպը շատ ակտիվ է, ամսվա մեջ մեկ-երկու անգամ Մոսկվայում եմ, այս պահին էլ Մոսկվայում եմ, ամսի 11-ին գալու եմ Երևան ու նույնիսկ հանգստյան  օրերին վիրահատություններ ունեմ նշանակած:

Բեմն ու հեռուստատեսությունը երբմեն հիվանդագին են դառնում և նրանցից անջատվելն ուղղակի անհնար է լինում, սակայն Աշոտի դեպքում դա հաջողվեց: Սակայն հարցին, թե արդյոք նա չի կարոտում իր նախկին աշխատանքը, դրական պատասխան տվեց՝ ասելով. «Կարոտում եմ բեմն ու հեռուստատեսությունը»:

 

1lur.am