12:41 9 Մայ, 2012
Խորհրդրանական ընտրությոններից հետո ԿԸՀ-ն վերահաշվարկի պահանջով մի շարք դիմումներ: Համանսական ընտրակարգով վերահաշվարկի պահանջով դիմում է ներկայացվել 17 ընտրատեղամասերից, այսինքն՝ ամբողջ ընտրատեղամասերի 0,8 տոկոսի վերաբերյալ, իսկ մեծամասնական ընտրակարգով ներակայացվել է 33 տեղամասի վերահաշվարկի դիմում` ընդհանուր տեղամասերի 1,6 տոոկսի վերաբերյալ:
Այս մասին այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Համամասնական ընտրակարգով դիմում է ներկայյացրել ՀԱԿ-ի 4 վստահված անձերի կողմից, 8 տեղամասերի վերաբերյալ, իսկ ԲՀԿ-ն 1 վստահված անձի կողմից՝ 1 տեղամասի վերաբերյալ, «Ժառանգության» 1 վստահված անձի կողմից 1 տեղամասի վերաբերյալ, ՕԵԿ-ի 5 վստահված անձի կողմից 5 տեղամասերի վերաբեյալ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաև ընտրություններին ընտրողների աննախադեպ ակտիվ մասնակցությանն ու նշեց, որ, այնուհանդերձ, մարզերում 100%-անոց մասնակցություն չի գրանցվել:
1lur.am








