Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային երկրորդ մրցույթ-փառատոն

Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային երկրորդ մրցույթ-փառատոն

11:54 9 Մայ, 2012

Մայիսի 10-ին` ժամը 12:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ հարկի 301 սենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված սեպտեմբերի 7-9-ը Գերմանիայի Պրետցել ամրոցում կայանալիք Կոմիտասի անվան դասական երաժշտության երկրորդ միջազգային փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Վահրամ Եկավյանը, մրցույթ-փառատոնի ղեկավար, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Թոմաս Բուհհոլցը և մրցույթի նախորդ տարվա մասնակիցներ Մհեր Նավոյանը, Հասմիկ Սաֆրազբեկյանը, Գարեգին Չուկազյանը:

Կոմիտասի անվան դասական երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի նպատակը Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին և օտարերկրացիներին հայ դասական երաժշտությանը ծանոթացնելն է: Մրցույթ-փառատոնի շրջանակներում կատարվելու են Կոմիտասի ստեղծագործությունները, ժամանակակից հայ կոմպոզիտորների երաժշտությունը, նարկայացվելու են գերմանական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մրցույթի մրցանակային ֆոնդը 20.000 եվրո է:

 

1Lur.am