16:09 9 Մայ, 2012
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը ՀԱԿ հանրահավաքին հնչած ելույթների վերաբերյալ Facebook-ի իր էջում գրել է. «Իմ գրասենյակում նստած լսում եմ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հնչող ելույթները: Քիչ առաջ Լևոն Զուրաբյանն էր խոսում: Նա ասաց, որ այս ընտրությունները հիմնովին են կեղծվել: Ելնելով այս պահին ինձ մոտ կուտակված տեղեկություններից, պետք է ասեմ, որ, դժբախտաբար, համաձայն եմ Լևոնի հետ»:








