Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ստյոպա Սաֆարյանի միջև թեժ խոսակցություն է եղել

Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ստյոպա Սաֆարյանի միջև թեժ խոսակցություն է եղել

8:54 9 Մայ, 2012

«Ժառանգության» կարկառուն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու «գաղափարական հրետանի» Ստյոպիկ Սաֆարյանի միջև երեկ չափից դուրս թեժ խոսակցություն է ընթացել: Բանից պարզվում է` Րաֆֆին Ստյոպիկին մի քանի հայրական «ապտակներ» է տվել` նրան մեղադրելով քաղաքական պայմանավորվածությունների առումով իր գլխից վեր թռնելու ու «գլխից մեծ գործեր» բռնելու համար: Ավելին, Ստյոպիկը Րաֆֆիին ընդդիմացել է, որ նա այս ընթացքում իր քաղաքական գնահատականների մեջ շատ շռայլ է գտնվել` ասելով. «Պետք չի չափը կորցնել, ու իշխանություններին երես տալ: Վաղը-մյուս օրը հազար տեսակ խնդիրների առաջ ենք կանգնելու»: Ի պատասխան Ստյոպիկի սրտաճմլիկ հարցադրումների, Րաֆֆին վերջինիս պատասխանել է. «Լսի, երիտասարդ, ես իմ գործը քեզանից լավ գիտեմ,մնում ա դու էլ քոնը իմանաս»: Իրոք որ իրար արժեն…