23:37 8 Մայ, 2012
Շաբաթ-կիրակի օրը Քիմ Քարդաշյանը որոշել է հանգստանալ աշխարհից հեռու` մեքսիակական լողափերից մեկում, սակայն նա, ինչպես սովորաբար պատահում է նրա հետ, մանավանդ, եթե բիկինիով է, զերծ չի մնացել համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունից: Մասնավորապես մեծ ֆոտոշարք է ներկայացրել Daily Mail-ը:
31-ամյա աստղը Մեքսիկայի լողափում հայտնվել է քրոջ` Քորթնիի, իր 2-ամյա քրոջորդի Մեյսոնի հետ և ցնցող նարնջագույն բիկինիով:
Քիմը միայն արևայրուքով չի բավարարվել, նա նաև սերֆինգով զբաղվելու փորձեր է կատարել բաց օվկիանոսում:
Քույրերը Մեքսիկա` իրենց վիլլա էին եկել տոնելու Քորթնիի 33-ամյակը, սակայն առանց Մեյսոնի հոր: Նրանց են միացել նաև Քիմի ընկերուհիները, որոնցից մեկը` Ռոբինը, Pussycat Dolls-ի հիմնադիրն է:
Ըստ լուրերի` Քիմը դրանից առաջ 3 ժամ տևողությամբ հանդիպում էր ունեցել իր իրավաբանների հետ` ամուսնալուծությունից առաջացած անախորժությունների պատճառով: Ամեն դեպքում լողափում Քիմը հայտնվել է հարդարված և շքեղ տեսքով, և ամենակարևորը` ոչ ոքի չի հիասթափացրել:
















