16:17 3 Մայ, 2012
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը փոխծովակալ Սերգեյ Ավագյանցին նշանակել է Ռուսաստանի Ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար` ազատելով նրան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ- շտաբի պետի պաշտոնից, ասվում է Կրեմլի պաշտոնական կայքէջում: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիան ավարտելուց հետո, 2007թ.-ի մայիս- սեպտեմբերին Ավագյանցը նշանակված է եղել Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի շտաբի պետը, սակայն հրաժարվել է պաշտոնից և ծառայությունը շարունակել Խաղաղօվկիանոսյան նավատորմում:
2010 թ.-ի օգոստոսի 25-ին նա նշանակվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի պետ: Հոկտեմբերի 29-ից ժամանակավորապես կատարել է նավատորմի հրամանատարի պարտականությունները:
1Lur.am








