Վեց կուսակցություն միացան…երեքն այդպես էլ չմիացան

Վեց կուսակցություն միացան…երեքն այդպես էլ չմիացան

16:16 3 Մայ, 2012

Այսօր խորհրդարանական ընտրություններին մասնակցող վեց կուսակցություն հայտարարություն է տարաժել, համաձայն որի իրենք որոշել են ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ: Հայտարարությունը ներկայացված է ստորև՝«Մենք` Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, Հայաստանի Հանրապետական, Օրինաց Երկիր կուսակցությունների ներկայացուցիչներս, կարևորելով 2012 Ազգային ժողովի ընտրությունների անցկացման որակը ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ և 67-րդ հոդվածների դրույթները՝ որոշեցինք դրսևորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, և համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի և արդյունքների ամփոփման տեսանկարահանում` չխախտելով քվեարկության գաղտնիությունը: Յուրաքանչյուր մասնակից կուսակցության վստահված անձի կատարած տեսանկարահանումը ըստ պահանջի կտրամադրվի մյուս մասնակից կուսակցությանը: Սույն հայտարարությանը կարող են միանալ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները»: Փաստորեն այս հայտարարությանը չեն միացել «Ժառանգություն» ու «Միավորված հայեր» կուսակցությունները և Հայ Ազգային Կոնգրեսը:

1lur.am