«Կյանքը իմ համար դարձել էր անտանելի.կներեք ինձ». Դալիդա (տեսանյութ)

«Կյանքը իմ համար դարձել էր անտանելի.կներեք ինձ». Դալիդա (տեսանյութ)

13:35 3 Մայ, 2012

Դալիդան (Իոլանտա Քրիստինա Ջիլյոտի) ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի էր: Նա ծնվել է 1933 թ. հունվարի 17-ին, վտարանդի իտալացու ընտանիքում: Կրթություն է ստացել վանական կանանց մոտ: 16 տարեկանում որպես քարտուղարուհի աշխատում է ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող մի գրասենյակում:
1954 թ. նա, ծնողներից գաղտնի, մասնակցում է «Եգիպտոսի գեղեցկուհի» մրցույթին և հաղթում է: Այնուհետև նկարահանվում է ֆիլմերում, երգում է, իսկ 1955 թ. մեկնում է Փարիզ և գրավում է աշխարհի ամենամշակութային քաղաքը: Փարիզում Դալիդան երգում է կաբարեում: Օրերից մի որ նրա երգը լսում է Եվրոպա 1 ռադիոկայանի տնօրեն Լյուսեն Մորիսը ու առաջին հայացքից սիրահարվում է նրան: Նա Դալիդային առաջարկում է լսումների գնալ ու նրա հետ ստորագրում է պայմանագիր: 1956 թվականին Դալիդան ձայնագրում է իր առաջին հիթը՝ «Բամբինո» երգը ու կնքում է պայմանագիր Բարկլեյ ընկերության հետ,1957 վաճառվում են 300,000 ձայնապնակ ու ստանում է իր առաջին ոսկե սկավառակը:

Այստեղից էլ սկսվում է նրա աստղային ճանապարհը: 1958 թվականին նա համերգներով հանդես է գալիս ԱՄՆ-ում,Էլլի Ֆիցջերլանդը նրան առաջարկում է փայլուն ապագա ԱՄՆ-ում, սակայն նա հրաժարվում է, 1959 թվականին նա հանդես է գալիս Եգիպտոսում, նրան թագուհու նման են դիմավորում:

1968 թվականին Շառլ Դե Գոլը Դալիդային հանձնում է Նախագահի մեդալ:
1970 թվականին ինքնասպանություն է գործում Լյուսեն Մորիսը, ինչը Դալիդայի վրա շատ ծանր է անդրադառնում: Երգչուհին փոխում է իր երգացանկը: 1972 թվականին նա ձայնագրում է դուետ Ալեն Դելոնի հետ Paroles paroles երգը, որը դառնում է բացարձակ հիթ: Այդ երգը դառնում է հայտնի ողջ աշխարհում:

1972 թվականին Դալիդան ծանոթանում է նկարիչ Ռիշար Շամֆրեի հետ և նրանք ամուսնանում են ու ապրում են միասին 9 տարի:1977 թվականին Դալիդան ծայնագրում է հայտնի Եգիպտական ժողովրդական երգ Salma ya Salama, որը դառնում է հիթ 15 երկրներում ու Դալիդային դարձնում է աշխարահռչակ երգչուհի:

1981 թվականին նա ստանում է ադամանդե սկավառակ, քանի որ նրա երգերը վաճառվել են 80 միլիոն օրինակով:1982 թվակին Դալիդան նախագահական ընտրություններում աջակցում է իր հին ընկեր Ֆրանսու Միտերանին, որի պատճառով նա ստանում է «Розовая пантера» մականունը ու արաժանանում քնադատությունների: 1983 թվականին նա բաժանվում է իր ամուսին Ռիշար Շամֆրեից: Մի քանի ամիս անց Ռիշարն ինքնասպանություն է գործում, ինչի պատճառով Դալիդան ընկնում է ծանր հոգեկան վիճակի մեջ: Մամուլը նրան անվանում Սեւ Այրի:
Դալիդան 1987 թվականին ընկնում է խորը դեպրեսիայի մեջ, սակայն չի դարադրում իր գործունեությունը: Նույն թվականի ապրիլին նա վերջին համերգն է տալիս Անթալիայում, որն անցնում է շատ լավ: Դրանից հետո բոլորը  կարծում են, որ նա հաղթահարել էդեպրեսիան: Սակայն նա ավելի խորն է զգում իր մենությունը:

1987 թվականի մայիսի 3-ին Դալիդան ինքնասպանություն է գործում՝ խմելով մահացու չափաբաժին բարբիտուրատներ: Մահվանից առաջ նա թողնում է մի գրություն, որտեղ գրված էր՝ «Կյանքը իմ համար դարձել էր անտանելի.կներեք ինձ»

 

1Lur.am