12:54 3 Մայ, 2012
«Ժառանգությունը» պայմանավորվածություն չունի որևէ մեկի հետ, հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հակոբյանը քիչ հավանական է համարում, որ իրենք մայիսի 6-ից հետո դուրս կգան փողոց, սակայն ընտրությունների կեղծման դեպքում դա էլ կարող է լինել:Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված տեղեկությունների համաձայն «Ժառանգությունը» բավական մեծ գումար է ծախսել ընտրարշավի ընթացքում: Հարցին, թե արդյոք «Ժառանգությունն» իսկապես ծախսել է այդքան գումար, բանախոսը դրական պատասխան տվեց՝ ասելով. «Ներկայացվել է այն, ինչ ծախսվել է: Ամբողջությամբ օրենքի շրջանակներում է օգտագործվում»:
Քաղաքագետների հնչեցրած տեսակետը, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առանձնանալու է «Ժառանգությունից» ընտրություններից հետո, Հակոբյանը չի կիսում՝ պատճառաբանելով, որ որևէ հիմք չկա այդպիսի դատողություններ անելու համար:
1lur.am








