Քո երազների տղամարդը. Ինչպես գտնել նրան

Քո երազների տղամարդը. Ինչպես գտնել նրան

10:18 3 Մայ, 2012

Արդյոք մտածել եք այն պարադոքսի մասին,  թե ինչու է կյանքում պատահում այնպես, որ աղջիկը,  ով երազում է պսակվել մեծահոգի և շռայլ տղամարդու հետ,  ամուսնանում է ժլատի հետ, համեստ և կրթված աղջիկը ամուսնանում է անտակտ տղամարդու հետ,  ով վազում է ամեն պատահածի ետևից: Զուգադիպություն  է սա, թե միստիկա: Փաստորեն կյանքում մենք ձգում ենք բոլոր այն մարդկանց և իրավիճակիներին,  որոնց քննադատում ենք: Դա վերաբերվում է նաև երազանքների տղամարդ հասկացողությանը: Պետք չէ շատ խիստ քննադատել մեզ, սակայն պետք է հասկանալ, որ բոլոր իրավիճակներում, որոնց մեջ մենք հայտնվում ենք, մենք ենք մեզ ուղարկում:

Մի քանի խորհուրդներ

Ցանկանում եք գտնել ձեր երազանքների տղամարդուն-խնայեք նյարդերը

Դուք նյարդայնացել եք նրա մի քանի արարքներից:  Նա մոռացել է ձեզ զանգահարել, ուշացել է հանդիպմանը, չի շնորհավորել  ձեր հանդիպման տարեդարձը, կամ  ծաղիկներ չի նվիրել: Պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել, դրա փոխարեն ավելի հանգիստ պահեք ձեզ:
Քո տղամարդը ընդհամենը չի վարվել այնպես,  ինչպես դու կկամենաս,  և նրա հետ վեճը քեզ ոչ մի օգուտ չի տա: Ընդհամնեը դու կզգաս  հոգեկան տառապանք և այդ իրավիճակը կարող է նորից կրկնվել:
Թույլ տուր նրան մնալ այնպիսին,  ինչպիսին  կա իրականում` իր թերություններով հանդերձ:  Պարզապես շատ հանգիստ բացատրի նրան, որ քեզ դուր չեն եկել նրա որոշ արարքները, հումորով վերաբերվի նման իրավիճակներին, այդ դեպքում ամեն ինչ կփոխվի:

Ցանկանում ես գտնել քո երազանքների տղամարդուն- սովորիր ներել
Երևի շատ հաճախ եք լսել հետևայլ արտահայտությունները. «ինչպես նա կարող էր», « դա հնարավոր չէ մոռանալ»,  «ես նման բան երբեք չէի անի», «ես նրան երբեք չեմ ների»:  Երբ մենք վիարվորանքի զգացումը պահում ենք մեր մեջ, նախ և առաջ մեծ ցավ ենք  պտաճառում մեզ: Բացասական էներգիաները կործանում են մեզ:

Եղեք փոքր ինչ եսասեր,  մի վիճեք նրա հետ,  ցավ մի պատճառեք նրան և ցավ մի պատճառեք նաև ձեզ: Սակայն  եթե իսկապես  տառապում եք,  հանգիստ տեսք ընդունելը շատ վնաս է:

Ձեր մեջ թողեք միայն դրական հիշողություններ, հիշեք միայն նրա լավ արարքները:  Տղամարդը ասես հայելի լինի,  որտեղ երևում է կնոջ արտացոլանքը:

Եթե ցանկանում ես գտնել քո երազանքների տղամարդուն- մի վախեցիր ոչնչից

Մի վախեցիր նրա ով լինելուց, մասնագիտությունից, կամ թերություններից:  Ամուսնությունը,  դա իրար սիրող զույգեր են,  ովքեր կարողանում են միմյանց ներել: Եթե քո մտքերը լուսավոր են,  քո սերն էլ այդպիսին կլինի:

 

pachikmachik.com