Բիշարյանը հերթական հավատարմության երդումն է տվել Բաղդասարյանին

Բիշարյանը հերթական հավատարմության երդումն է տվել Բաղդասարյանին

8:17 3 Մայ, 2012

«Չի» -ին հասած տեղեկությունների համաձայն, երեկ ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին հերթական անգամ հավատարմության երդում է տվել ՕԵԿ-ական ծանր հրետանի, Բաղդասարյանի զինյալ ընկեր ու գաղափարակից Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ-ի մեծություն Բիշարյանը` ի պատիվ կամ ի դեմս, կապ չունի, Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ գրասենյակ է հրավիրել որոշ դպրոցներում դեռևս պահպանված իր մտերիմ ընկերուհի-մանկավարժներին ու իր շեֆի մոտ «աչոկ» հավաքելով` հայտարարել.«Խեդրեմ, պարոն Բաղդասարյան, մի թող բոլորը այսպիսի կոնտինգենտ ունենան իրենց կողքին: Բացարձակ սրտնեղվելու խնդիր չունենք, մտավորականությունը մեգ հետ է», բարձրագոչ ելույթով Բաղդասարյանի «աչքն է մտել» Բիշարյանը: Իսկ ահա «քաղաքական» նշանակության երկար-բարակ ճարտասանություններից հետո Բիշարյանը ընկերուհիների ներկայությամբ «նամյոկ» է արել օր ու գիշեր հայ ազգի մասին մտածող ու հալումաշ եղած ԱԽՔ-ին, որ մայիսի 6-ից հետո աղջիկներին լուրջ անակնկալներ են սպասվում` իհարկե մասնագիտական առաջընթացների տեսքով: Իսկ կարող է Բիշարյանին էլ ԿԳ նախարար են նշանակելու` ուղղակի մենք չգիտենք: