14:38 6 Մար, 2012
Այսօր արտարժույթի շուկայում փոխարժեքային լուրջ տատանումներ չեն գրանցվել, թեեւ դոլարն ընդհանուր առմամբ պահպանում է թանկացման միտումը: Բանկերի համար առայժմ «ուղենշային» է համարվում 1 դոլար/389 դրամ փոխարժեքը. վերջին շաբաթներին փոխարժեքը գործնականում չի հեռանում այդ մակարդակից:
Մարտի 5-ին դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 388.94 դրամ: Ուրբաթ օրվա համեմատ դոլարը փոքր ինչ թանկացել է` 0.05 %-ով:
Կանխիկ արտարժույթի շուկայում վաճառքը սկսում է 389.5 դրամից: Դոլարի առքի փոխարժեքը բարձրացվել է առավելագույնը մինչեւ 388.72 դրամ:
1LUR.am








