Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

17:21 17 Ապր, 2019

Հայաստանի  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը  կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության հակազդման խնդիրներին վերաբերող համաժողովին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից, այցի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահի ինչպես երկկողմ հանդիպումներ իր գործընկերների, այնպես էլ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Անուշ Բեղլոյանը:

loading...