Երեւանյան բնակարաններից մեկում տարեց մարդու դի է հայտնաբերվել

Երեւանյան բնակարաններից մեկում տարեց մարդու դի է հայտնաբերվել

10:46 16 Ապր, 2019

Ապրիլի 15-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Մ.Գ.-ի (ծնված 1936 թ.) դին:

loading...