Որ գույնի մազերով կանանց են նախընտրում տղամարդիկ

Որ գույնի մազերով կանանց են նախընտրում տղամարդիկ

20:02 15 Ապր, 2019

Ըստ Մեծ Բրիտանիայում իրականացրած վերջին հետազոտության տվյալների՝ հակառակ տարածված կարծիքին, տղամարդիկ ավելի շատ սևահերներին են սիրում: Պարզվում է՝ տղամարդիկ կարծում են, որ սևահերներն ավելի հարմար են կնոջ կամ մշտական զուգընկերուհու դերում: Տղամարդիկ կարծում են, որ սևահերներն ավելի լավ են խնամում իրենց արտաքինը, ավելի լավ են պատրաստում և հիանալի են հետևում տան մաքրությանը:
Այդ հանգամանքն ապացուցել է տղամարդկանց շրջանում իրականացրած սոցարցումը: 54 %-ն ընտրել է սևահերներին, 6 %-ը նախապատվությունը տվել է շիկահերներին, իսկ 30 %-ը մազերի գույնն այնքան էլ էական չի համարել:
Ինչ վերաբերում է մշտական զուգընկերոջը, ապա տղամարդկանց 48 %-ը նախընտրել է սևահերներին, յուրաքանչյուր չորրորդը՝ շիկահերներին, իսկ 27 %-ը չի կարողացել կողմնորոշվել ընտրության հարցում:
Տղամարդիկ նաև կարծում են, որ սևահերներն ավելի խորն են, պատրաստ են սեքսուալ փորձարկումների և ավելի լավ են գլուխ հանում ֆինանսներից:

loading...