ԱԺ հաձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ համաձայնագրին

ԱԺ հաձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ համաձայնագրին

13:02 15 Ապր, 2019

Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ համաձայնագիրը երիտասարդներին երկկողմ պայմաններով հնարավորություն է տալիս կարճաժամկետ բնակության նպատակով այցելել երկրներ: Ապրիլի 15-ին Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հաձնաժողովի նիստին «Հայաստանի Կառավարության եւ Արգենտինայի Կառավարության միջեւ արձակուրդների եւ աշխատաքների մասին համաձայնագրի» վավերացման  հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց փոխարտգործնախարար Գրրիգոր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տվյալ այցելությունները կարող են ինչպես աշխատանքային, այնպես էլ կրթական բնույթ կրել:

«Ընդ որում տվյալ համաձայնագրի հնարավորություններից կարող օգտվել 18-38 տարեկան Հայաստանի եւ Արգենտինայի քաղաքացիները», — պարզաբանեց Հովհաննիսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն  տվեց համաձայնագրին:

loading...