4 խորհուրդ նյութափոխանակության արագացման համար

4 խորհուրդ նյութափոխանակության արագացման համար

10:30 15 Ապր, 2019

Եթե մարդն արագ նյութափոխանակություն ունի, նրա օրգանիզմն ավելի հեշտ ու արագ է մաշում ուտելիքի հետ ստացած կալորիաները, ինչի արդյունքում մարդն ավելի հեշտ է նիհարում կամ ավելորդ քաշ չի հավաքում։

Ինչպե՞ս կարելի է արագացնել նյութափոխանակությունը։

Ավելի՛ շատ սպիտակուցներ
Ձեր ամենօրյա սննդացանկում ավելացրեք ավելի շատ սպիտակուցներ։ Կարծիք կա, որ սպիտակուցային սնունդն արագացնում է մետաբոլիզմը 15-30 տոկոսով։ Բացի այդ, սպիտակուցները պաշտպանում են շատ ուտելուց, քանի որ կուշտ լինելու կայուն զգացողություն են առաջացնում։

Ավելի՛ շատ ջուր
Ավելի շատ սառը ջուր օգտագործեք։ Կարծիք կա, որ ջուրն ինքնին արագացնում է մետաբոլիզմը, իսկ եթե այն նաեւ սառն է, օրգանիզմը հավելյալ էներգիա է ծախսում, որպեսզի ջերմացնի այն մինչեւ մարմնի ջերմաստիճանը։

Ավելի՛ շատ ծանրաբեռնվածություն
Կատարեք ինտենսիվ ֆիզիկական վարժություններ։ Ֆիզիկական բեռնվածության ժամանակ մեր օրգանիզմն օգտագործում է շատ էներգիա։ Բացի այդ, եթե մեր մկաններն աճում են, օրգանիզմը սկսում է ավելի շատ էներգիա ծախսել դրանք պահելու համար։

Ավելի՛ շատ թեյ
Խմեք կանաչ թեյ։ British Journal of Nutrition-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ կանաչ թեյն արագացնում է մետաբոլիզմը 4-5 տոկոսով։ Սա այս ցուցանիշի բարձրացման ամենահարմարավետ միջոցներից մեկն է, որը մեզնից առանձնակի ջանքեր չի պահանջում։

loading...