Բելլա Հադիդն իր բոյֆրենդի հետ միասին` Կարիբյան կղզիներում

Բելլա Հադիդն իր բոյֆրենդի հետ միասին` Կարիբյան կղզիներում

19:38 14 Ապր, 2019

22-ամյա մոդել Բելլա Հադիդը հանգստի է մեկնել Կարիբյան կղզիներ։ Գեղեցկուհուն ընկերացկել է նրա 29-ամյա բոյֆրենդ եւ սիրելի՝ ռեփեր The Weeknd-ը։

Մոդելը պարծեցել է հագիստը նկարագրող վառ կադրերով։ Լուսանկարներից մեկում, որոնք Բելլան հրապարակել է իր Instagram-ում նա կրում է ճերմակ լողազգեստ, մյուսում՝ կարմիր, սակայն դրանք երկուսն էլ ընդգծել են երիտասարդ եւ խոստումնալից մոդելի անթերի եւ սլացիկ կազմվածքը, որին շատերն են նախանձում։

Երգչի սիրելին նաեւ ջրային մոտորանակավ է վարել։ Կադրերից մեկում երեւում է նաեւ The Weeknd-ը։ Զույգի երկրպագուները նրանց լավ հանգիստ են մաղթել եւ Բելլային խնդրել են գարնանային արձակուրդներից հաճախ լուսանկարներ հրապարակել։

Հիշեցնենք, որ Բելլա Հադիդն ու The Weeknd-ը սկսել են հանդիպել չորս տարի առաջ, սակայն մեկ տարի անց նրանք բաժանվել են։ Երիտասարդ զույգը վերսկսել է հարաբերությունները 2018թ․-ին։

loading...