Նաոմի Քեմփբլը լքել է իր երիտասարդ սիրեկանին

Նաոմի Քեմփբլը լքել է իր երիտասարդ սիրեկանին

19:02 14 Ապր, 2019

Սուպերմոդել Նաոմի Քեմփբլը լքել է իր 25 տարեկան սիրեկանին՝ One Direction խմբի անդամ Լիամ Փեյնին: Այս մասին հայտնում է The Sun-ը: Ինչպես հաղորդվում է՝ Քեմփբլը «ձանձրացել էր»:

Զույգի ընկերները հաստատում են, որ Փեյնը «շատ էր ոգևորվել», երբ մոդելի հետ սկսել էր հարաբերություններ ունենալ, և չէր հավատում, որ հանդիպում է այն կնոջ հետ, ում լուսանկարները դիտել է փոքր տարիքում:

Զույգի ծանոթները բաժանման պատճառներից են համարում տարիքային և խառնվածքների տարբերությունը: Նրանց խոսքով՝ երաժիշտը ուժգին կապվել էր Նաոմիի հետ, իսկ վերջինս ցանկանում էր, որ իրենց հարաբերությունները մնային անկաշկանդ:

loading...