Ինչու են տղամարդիկ դառնում սառը եւ անտարբեր

Ինչու են տղամարդիկ դառնում սառը եւ անտարբեր

20:01 13 Ապր, 2019

Յուրաքանչյուր զույգ ունենում է այնպիսի փուլ, երբ հարաբերությունները դառնում են սովորական ու անհետաքրքիր: Այլևս չկան հետաքրքիր զրույցներ, միասին անցկացրած ժամանակը Ձեզ չի ոգեշնչում, իսկ Ձեր տղամարդն էլ սկսել է մեկուսանալ և դարձել է սառը:

Դուք սկսում եք խորհել’ ինչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է նա այդպես փոխվել: Իհարկե, պատճառները փորձում եք Ձեր մեջ փնտրել’ ինչու նա այլևս Ձեզ չի սիրում: Միանգամից մտածում եք, որ նա Ձեզ դավաճանում է ու շուտով ապահարզան կպահանջի:
Նա ուժեղ սթրես է ապրում: Տղամարդիկ շատ հաճախ են բախվում աշխատանքային խնդիրների և փորձում են ամեն ինչ միայնակ հաղթահարել’ չկիսվելով իրենց կողակցի հետ: Նրանք կարող են ամբողջովին տրվել այդ խնդիրներին’ անգամ չկասկածելով, որ այդպես դառնում են անտարբեր ու սառը զուգընկերուհու հանդեպ:

Նա հայտնվում է խաչմերուկում: Գալիս է ինչ-որ ժամանակ, երբ տղամարդը սկսում է մտածել’ իրեն ավելին է անհրաժեշտ, քան ինքն ունի: Հենց այդ փնտրտուքների ժամանակ նրանից պահանջվում է անմնացորդ նվիրում և շատ հնարավոր է’ Ձեզ համար այլևս ժամանակ չմնա: Այդպիսի դեպքերում նրան հանգիստ թողեք այդ նոր իրավիճակում:
Նա զգում է’ այն տղամարդը չէ, ով պետք է Ձեզ: Եթե Դուք Ձեզ Ձեր տեղում չեք զգում, նյարդային եք, վրդովմունքի ու անորոշության մեջ, ապա դա ազդում է տղամարդու վրա: Յուրաքանչյուր տղամարդ երազում է լինել լավագույն ամուսին և հայր իր կնոջ ու երեխաների համար: Այդպիսի իրավիճակներում ասեք նրան’ նա լավագույնն է Ձեզ համար:

Նրան հանգստանալ է պետք ընկերների հետ: Ինչպես աղջիկներն առանց ընկերուհւների չեն կարող, այդպես էլ տղամարդիկ’ առանց ընկերների: Հաճախ նրանք զոհաբերում են ընկերներին հանուն ընտանիքի: Բայց, եթե կինը ամուսնու լավն է ցանկանում, նա դեմ չի լինի, որ վերջինս ժամանակ առ ժամանակ ընկերների հետ հանդիպի ու հաճելի ժամանակ անցկացնի:

loading...