Ինչպես ավելի արդյունավետ թողնել ծխելը

Ինչպես ավելի արդյունավետ թողնել ծխելը

19:31 13 Ապր, 2019

Մարդիկ, որոնք փորձում են ծխելուց հրաժարվել որեւէ մեկի հետ միասին, հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են European Society of Cardiology-ի (ESC) կազմակերպած EuroPrevent 2019 համաժողովում:

Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելուց միայնակ հրաժարվելը շատ ավելի դժվար է, քան որեւէ մեկի հետ:

«Ծխողներից շատերն են փորձում իրենց սովորությունից ազատվել, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում, չնայած գոյություն ունեցող բոլոր մեթոդներին: Պարզվում է՝ ծխածոտից ավելի արդյունավետ է հրաժարվել համախոհների եւ ընտանիքի անդամների ընկերակցությամբ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Մագդա Լամպրիդուն:

Նրա խոսքով՝ ծխելը միայնակ թողնելու փորձերը գործնականում շատ դժվար է ցանկացած թունդ ծխողի համար, եւ սրան նպաստում է նաեւ այն փաստը, որ մարդը դադարում է ժամանակ անցկացնել այլ ծխողների ընկերակցությամբ (օրինակ՝ աշխատանքի ժամին ծխելու դադարների ժամանակ) եւ իրեն զրկված է զգում: Բացի այդ, ավելանում են նիկոտինային քաղցի տանջող ախտանիշները: Ծխելու դեմ պայքարում «համախոհի» աջակցություն ունենալով ավելի հեշտ է հաղթահարել ծանր շրջանը՝ զուգընկերները կարող են մեկը մյուսին շեղել ծխելու մտքերից:

Հետազոտության հեղինակները վերլուծել են ծխելուց հրաժարվելու մարդկանց փորձերի արդյունավետությունը, որոնք դա արել են ինչպես իրենց ռոմանտիկ զուգընկերոջ հետ միասին, այնպես էլ միայնակ: Այս փորձին մասնակցել է սիրտ-անոթային հիվանդությունների մեծ հավանականությամբ կամ արդեն սրտի տագնապ տարած 222 ծխող: Կամավորները 16 շաբաթ ստացել են նիկոտինափոխարինող թերապիա: Ավարտին պարզվել է, որ ծխելը թողնելու հավանականությունը զգալիորեն ավելի մեծ էր նրանց շրջանում, որոնք դա արել են զուգընկերոջ հետ, քան ինքնուրույն:

Իսկ ահա մարդիկ, որոնք փորձել են ծխախոտից հրաժարվել առանց աջակցության, հաջողության են հասել շուրջ 6 անգամ հազվադեպ:

loading...