Ռուսաստանն օրակարգից չի հանում ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ շփումների հաստատման խնդիրը. Լավրով

Ռուսաստանն օրակարգից չի հանում ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ շփումների հաստատման խնդիրը. Լավրով

18:30 13 Ապր, 2019

Ռուսաստանն օրակարգից չի հանում Եվրամիության եւ ԵՏՄ-ի միջեւ շփումների հաստատման խնդիրը, այստեղ փորձագիտական մակարդակով առաջին քայլերն արվել են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ի դեպ, օրակարգից չենք հանում նաեւ, այսպես կոչված, ինտեգրացիայի խնդիրը՝ նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ շփումների սկիզբը»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում:

Լավրովի խոսքով՝ փորձագիտական առաջին քայլերը, բայց դեռեւս տեխնիկական մակարդակում, արդեն արվել են: «Կարծում եմ, որ այս գործընթացի զարգացումը կպատասխանի XXI դարի իրողություններին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

loading...