Համագործակցության մեծ ներուժ կա. ԿԲ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ

Համագործակցության մեծ ներուժ կա. ԿԲ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ

17:31 13 Ապր, 2019

Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաեւ ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի հետ:

ԿԲ-ից հայտնում են, որ ԿԲ նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ եւ ՀԲ հետ գործակցությունը, նշելով, որ վերջիններս նշանակալի դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ աջակցելով եւ հանրային, եւ մասնավոր հատվածներին, ինչպես նաեւ առանձնացրել երկրի ֆինանսական ոլորտում իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ եւ ՀԲ ցուցաբերած աջակցությունը:

ԿԲ նախագահը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի ընթացիկ վիճակը, Կենտրոնական բանկի նախաձեռնություններն ու իրականացվող ծրագրերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործակցության նոր հեռանկարների շուրջ, եւ նշել, որ Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ու Համաշխարհային Բանկի միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ։

ԿԲ նախագահը մասնակցել է մի շարք աշխատանքային քննարկումների՝ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:

loading...