Վաշինգտոնում տղամարդը կալանավորվել է Սպիտակ տան մոտ իր հագուստն այրելու փորձ կատարելիս

Վաշինգտոնում տղամարդը կալանավորվել է Սպիտակ տան մոտ իր հագուստն այրելու փորձ կատարելիս

14:42 13 Ապր, 2019

Վաշինգտոնում տղամարդը կալանավորվել է Սպիտակ տան մոտ իր հագուստն այրելու փորձ կատարելիս, փոխանցում է ABCNews-ը:

Գաղտնի ծառայության տեղեկություններով՝ մոտոցիկլետով տղամարդը Սպիտակ տան դիմաց այրել է իր վրայի բաճկոնը: Գաղտնի ծառայությունն անմիջապես արձագանքել է, մարել կրակը եւ տղամարդուն առաջին օգնություն ցույց տվել: Նա կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով տեղափոխվել է շրջանային հիվանդանոց:

Միջադեպի պահին ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը Սպիտակ տանն էր:

loading...