Առողջապահության պետական ԾԻԳ-ի նախկին տնօրենը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Առողջապահության պետական ԾԻԳ-ի նախկին տնօրենը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

13:21 13 Ապր, 2019

Երեւանում, ապրիլի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 16։40-ի սահմաններում Երեւան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Ս.-ն իր վարած Lexus մակնիշի 55 ZO 551 համարանիշի ավտոմեքենայով Ա. Արմենակյան փողոցի 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 22-ամյա Տիգրան Ա.-ին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրարերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի մանկության ընկերն է, նախկինում աշխատել է առողջապահական պետական ԾԻԳ-ում՝ տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածն աշխատում է «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։

loading...