Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Մոսկվա՝ վերապատրաստման

Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Մոսկվա՝ վերապատրաստման

12:41 13 Ապր, 2019

ՀՀ վարչապետի որոշմամբ, վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը գործուղվել է Մոսկվա՝ մասնագիտական վերապատրաստումներին մասնակցելու նպատակով:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի ապրիլի 15-17-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Մարդու իրավունքների չափանիշների կիրառումը Ռուսաստանի օրենսդրության մեջ եւ իրավակիրառ պրակտիկայում» խորագրով ամենամյա մասնագիտական վերապատրաստումներին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Եղիշե Կիրակոսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Նշենք, որ Եղիշե Կիրակոսյանը նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչն է:

loading...