Խորհրդարանական հանձնաժողովը էկոլոգիայի հարցերի մի քանի աշխատանքային խումբ կստեղծի

Խորհրդարանական հանձնաժողովը էկոլոգիայի հարցերի մի քանի աշխատանքային խումբ կստեղծի

17:08 12 Ապր, 2019

Խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ էկոլոգիայի հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 12-ին հավանություն է տվել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մի քանի աշխատանքային խմբերի ստեղծման նախագծին։

Այդ աշխատանքային խմբերի պարտականությունների մեջ ներառվելու են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հանքարդյունաբերության, Սեւանա լճի վերաբերյալ օրենսդրության վերլուծությունը, կենդանիների պաշտպանությունը, Օրհուսի կոնվենցիայի արդյունավետ իրականացումն ու վերահսկողությունը, շրջակա միջավայրի վրա ներգործության գնահատման օրենսդրական հիմքի վերլուծությունը, ինչպես նաեւ անտառների արդյունավետ կառավարումը։ Նախագծի հեղինակն է կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը։

loading...