Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ

16:50 12 Ապր, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ամրացմանն ուղղված դեսպանի ջանքերի ու նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ այս տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել:

Դեսպան Պետր Միկիսկան կարեւորել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ հանգուցալուծման գործում:

Երկուստեք անդրադարձ է կատարվել տնտեսական, գիտակրթական եւ հետազոտական ոլորտներում Հայաստանի ու Չեխիայի միջեւ համագործակցության հեռանկարներին։ Նշվել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը:

Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Պետր Միկիսկային հետագա գործունեության մեջ:

loading...