Դանդաղ սեքս. ի՞նչ է սա և ինչու՞ դրանով զբաղվել

Դանդաղ սեքս. ի՞նչ է սա և ինչու՞ դրանով զբաղվել

23:24 11 Ապր, 2019

Մի շտապեք, համբերություն ունեցեք։ Այս ասացվածքը ամբողջությամբ ընդունելի է ինտիմ կյանքում։ Սեքսոլոգներն այն կարծիքին են, որ դանդաղ սեքսը բացահայտում է զգացողությունների նոր սահմաններ և օգնում է զուգընկերներին հասնել հաճույքի ավելի բարձր մակարդակի։

Արագ սեքսը հաճախ ասոցացվում է բուռն կրքի հետ, բայց հաճախ գործնականում պարզվում է օրգազմի հասնելու արագ միջոց է, այսինքն՝ անիմաստ լիցքաթափման։ Բոլորովին այլ նպատակներ է հետապնդում դանդաղ սեռական ակտը, որի կողմնակիցների թիվը հետզհետե աճում է։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Եկեք պարզենք։

Ի՞նչ է դանդաղ սեքսը

Հոգեբան և մարդկային սեքսուալության ոլորտի մասնագետ Բարնաբի Բարատը «Զգացողություն, սեքսուալություն և դանդաղկոտության էրոտիկությունը» հոդվածում առանձնացրել են դանդաղ սեքսի երեք հիմնական բնորոշումները.

Կենտրոնացում գործողության վրա։ Այսինքն ուշադիր լինել մտերմության յուրաքանչյուր մակարդակում, այլ ոչ թե ձգտել շուտ հասնել վերջնակետին։

Կողմնորոշումը հաճույքի համար։ Այսինքն կենտրոնանալ ցանկացած հպման ընկալման վրա, այլ ոչ թե ցանկանալ ազատվել լարված վիճակից։
Կայտառություն։ Այսինքն ազատ և դանդաղ հետևել մարմնի յուրաքանչյուր ազդանշանին, այլ ոչ թե սեքսը վերածել հստակ կառուցված գործողությունների, որն իրականացնում են հստակ ժամանակահատվածում։

Մտերմության մասին նման պատկերացում գոյություն ունի տանտրիզմում., որը մարմինն օգտագործում է ինչպես ճանաչման միջոց։

Տանտրայական սեքսը ենթադրում է դանդաղ, աստիճանական շփում զուգընկերոջ և ինքներդ ձեզ հետ, շփման ժամանակ ճանաչում եք ինքներդ ձեզ և ազատվում եք սեքսուալ էներգիայի հզոր հոսանքից, որը ունակ է ազդել կյանքի այլ ոլորտների վրա։

Զարմանալի չէ, որ արևմտյան մշակույթին պատկանող մարդը հակված է արագ սեքսով զբաղվելուն. մեր քաղաքակրթությունը ձևավորվել է քրիստոնեության ազդեցության տակ, որը քիչ էր մնում պախարակեր մարմնականը։ Բացի այդ մենք սովորել ենք հասնել նպատակների և լինել արդյունավետ։

Արագ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք ստանալ օրգազմի ամբողջ քանակը. դանդաղ սեքսի համար ժամանակ չկա։ Սակայն՝ իզուր։

Դանդաղ սեքսի առավելությունները

Դանդաղ սեքսն զգալիորեն բարձրացնում է զգացողությունը և ուժեղացնում է զուգընկերների միջև մտերմությունը։ Սրա հետ համաձայն են շատ սեքսոլոգներ։ Հարցն այն է, որ, զգացմունքների համար բացվելով սեքսուալ հարաբերության ժամանակ, զուգընկերներն ազատվում են «աշխատել արդյունքների համար» անհրաժեշտությունից (սա հատկապես տղամարդկանց համար է կարևոր)։

Այդպիսով, սեքսը դադարում է լինել սթրեսի գործոն։ Այն դառնում է լիցքաթափման և ստեղծարար ակտի ճանապարհ։ Ֆրանսիացի հոգեվերլուծաբան և սեքսի հետազոտությամբ զբաղվող Ալան Էրիլը համարում է, որ այդպիսի պրակտիկան ունակ է վերադարձնելու գրավչությունը նույնիսկ երկարատև հարաբերություններում։

Դանդաղ սեքսը ինքնազարգացման հնարավորություն է։ Կենտրոնանալով ձեր հարաբերությունների վրա, մարդը բարձրացնում է գիտակցության մակարդակը, սկսում է ավելի լավ հասկանալ ինքն իրեն և ապրել ավելի հագեցած կյանքով։ Այդպիսի հաստատումներն ավելի շատ վերաբերում է տանտրիական պրակտիկային։

Այսպես, «Տանտրիական սեքսի սիրտը. սիրո և սեքսուալ ուրախության եզակի զբոսավարը» գրքի հեղինակ Դիանա Ռիչարդսոնը ընդգծում է, որ սեքսը տանտրայում սեփական էությանը դիպչելու փորձ է: Փորձելով այն, մարդը բացում է իր մեջ եղած հաճույքի աղբյուրը և կարող է իսկապես հետևել զուգընկերոջը՝ չընդունելով նրան ինչպես օրգազմի հասնելու մեքենա:

Դանդաղը սեքսը ավելի շատ հաճույք է պատճառում, քան արագը: Այն հնարավորություն է տալիս երկար ժամանակ պահպանել գերգրգռված վիճակը, որն ավարտվում է ամբողջ մարմնի օրգազմով՝ հասնելով էյֆորիայի:

Տանտրայի նման փորձը նկարագարված է կանադացի լրագրող Կարլ Օնորեի «Առանց դատարկության. Ինչպես դադարել շտապել և սկսել ապրել» գրքում: Նրա խոսքով, սովորական սեքսում սեռական օրգազմ է, որը տևում է մի քանի վայրկյան:

Տանտրան էքստազի ժամանակը երկարացնում և ուժեղացնում է: Սեքսուալ էներգիան տարածվում է ամբողջ մարմնով, և այն բառացիորեն հաճույքից ցնցումներ է առաջացնում:

Տպավորիչ է, այո՞: Բայց ինչպե՞ս դրան հասնել: Ահա մի քանի խորհուրդներ:

Ինչպես զբաղվել դանդաղ սեքսով

Պատրաստվեք. Զգացողությունների արտահայտման համար կարևոր է միջավայրը. հոտը, բույրը, տեքստուրան: Ձեր տրամադրության տակ լոգարան է, եթերային յուղ, հոտավետ մոմեր, մետաքս. ընդհանուր առմամբ այն ամենը, ինչը կարող է ուժեղացնել զգացողությունները: Եվ իհարկե, մտածեք ժամանակի մասին: Դանդաղ սեքսի համար երկար ժամանակ է պետք։

Սկսեք վիզուալ շփումից. Հայացքը նույնպես կարող է ավելի գրգռիչ փաղաքշանք լինել, քան շփումները: Ուշադիր հետևեք զուգընկերոջ մարմնին, ասես դիպչում եք նրան աչքերով:

Շատ կանայք կազմվածքի վերաբերյալ բարդույթներ ունեն: Որպեսզի դրանք հաղթահարեք, պատկերացրեք, որ յուրաքանչյուր հագուստի մաս ձեզանից հանելով, հանում եք ինչ-որ բարդույթ կամ տագնապ: Այդպիսի օրինակով, բացահայտում եք մարմինը, ազատվում եք նաև վախերից:

Հետևեք շնչառությանը. Ամերիկացի գրող Ջեյմս Փաուելը, որն ուսումնասիրում է դանդաղ սեքսի մշակույթը պոլինեզիական ժողովուրդների մոտ, խորհուրդ է տալիս հետևել ձեր և զուգընկերոջ շնչառությանը: Այդպես դուք զգում եք էներգիան, որը միավորում է ձեր մարմնի բոլոր մասերը և միավորում է ձեզ զուգընկերոջ հետ:

Սեքսոլոգ Վել Սեմփսոնը նաև պնդում է, որ շնչառական վարժություններով կարելի է նշանակալիորեն երկարացնել տղամարդկային օրգազմը: Դրա համար, գտնվելով նախաօրգազմային վիճակի մեջ, տղամարդը պետք հանգիստ, խորը շնչի և փորձի առավելապես թուլացնել մկանները: Այդպիսով, սովորական 7-10 վայրկյանի փոխարեն հաճույքը կարող է տևել 30 վայրկյան:

Հետևեք մարմնի բոլոր մասերին. Դանդաղ սեքսը հնարավորություն է տալիս ժամանակ հատկացնել այն գոտիներին, որոնք սովորաբար անտեսվում են սեռական ակտի ժամանակ: Հիմա դուք հնարավորություն ունեք իմանալու ինչ-որ նոր բան ձեր արմունկների, ձեռքի ափերի և կոճերի մասին: Փորձեք երկարատև էրոտիկ մերսում կամ երկարատև փաղաքշանք մարմնի որևէ հատվածում:

Պարտադիր հետևեք ձեր զգացողություններին և կիսվեք դրանցով ձեր զուգընկերոջ հետ: Դիանա Ռիչարդոսնը խորհուրդ է տալիս չզսպել զգացողություները. եթե զգում եք շփոթմունք կամ անհեթեթություն՝ ծիծաղեք, ցանկանում եք լացել՝ լացեք: Անկեղծ զգացողությունները միայն ուժեղացնում են մտերմությունը:

Փորձեք երկարատև սեռական ակտ. Այս խորհուրդն ավելի շատ վերաբերվում է ակտիվ զուգընկերոջը: Նա պետք է ներս մտնի շատ դանդաղ (նույնիսկ միլիմետր առ միլիմետր) և դանդաղ դուրս գա: Փորձեք երկար մնալ ներսում, զգացեք զուգընկերոջ հետ միասնությունը:

Մենք սովորել ենք ստանալ հաճույք արագ շփումներից: Դանդաղ սեքսը հնարավորություն է տալիս զգալ հաճույք, ստանալ հենց միաձուլման գործողությունից:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ կարող են ցանկանալ դանդաղ սեքս, իսկ կանայք՝ արագ:

loading...