Փոփոխություններ` ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների մեջ

Փոփոխություններ` ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների մեջ

14:19 11 Ապր, 2019

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում փոփոխություններ կատարեց «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ, որով այդ նշանները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:

Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նա նշեց, որ այս կարգավորումներով, հետիոտնային գծանշումներն անցնելուց անմիջապես հետո  մեքենան կարելի է կայանել:

Օսիպյանի խոսքով, մգեցված ապակիների մասով փոփոխությունները հանվել են նախագծից, այսօր գործող կարգավորումներով դիմապակին մգեցնել ընդհանրապես չի կարելի:

Նախագծով սահմանվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է կատարվի միմիայն «carseat»-ով: Իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը պետք է կատարվի կամ carseat-ի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:

Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»:

loading...