Արտակ Դավթյանը ՌԴ ռազմական գործարանների ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ արտադրության հարցը

Արտակ Դավթյանը ՌԴ ռազմական գործարանների ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ արտադրության հարցը

16:33 10 Ապր, 2019

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի եւ Տուլայի փամփուշտների գործարանների ներկայացուցիչներին:

ՊՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկարատեւ համատեղ համագործակցության, ռազմական նշանակություն ունեցող ապրանքների տրամադրման, ինչպես նաեւ ՀՀ տարածքում հնարավոր համատեղ արտադրության գործընթացային հարցեր:

 Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն:

loading...