Դավիթ Տոնոյանը Ջոնաթան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Դավիթ Տոնոյանը Ջոնաթան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

15:14 9 Ապր, 2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին:

ՊՆ-ից  հայտնում են, որ ներկայացնելով ս.թ. մարտի 28-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքները` պաշտպանության նախարարը դեսպան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետ համագործակցությամբ խաղաղապահ կարողությունների  հետագա զարգացման հնարավորությունները:

Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, կարեւորել է մասնագիտացված ֆրանկոֆոն ստորաբաժանումների եւ հումանիտար ականազերծման կարողությունների զարգացումը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Հումանիտար ականազեծման եւ փորձագիտության կենտրոնի հետ համագործացկությամբ:

loading...