Ապրիլի 27-ից սկսած` ամեն ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար

Ապրիլի 27-ից սկսած` ամեն ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար

17:53 8 Ապր, 2019

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:

Այս որոշումն ընդունվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի՝ ապրիլի 6-ին կայացած նիստում և կգործի արդեն ընթացիկ ամսվա վերջին օրվանից՝ ապրիլի 27-ից:

Ավելի վաղ, նախորդ տարվա վերջին Մատենադարանում վերանայվել էր նաև գնային քաղաքականությունը: Որոշ դեպքերում տոմսերը թանկացել էին, որոշ դեպքերում էլ՝ անվճար ծառայությունների հնարավորությունը` չեղարկվել:

 

loading...