Դավիթ Տոնոյանի հայտարարությունից Ադրբեջանում համատարած հիստերիա է.Տեսանյութ

Դավիթ Տոնոյանի հայտարարությունից Ադրբեջանում համատարած հիստերիա է.Տեսանյութ

15:55 8 Ապր, 2019

Վերջին օրերին հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարը կարծես թե նոր թափ է հավաքել: 

Օրեր առաջ Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «այդպիսի զինվորների ու սպաների հետ անպայման «վերադարձնելու են» Ղարաբաղը»:

«Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»,-հայտարարել է Մեհրիբան Ալիևան:

Ադրբեջանի առաջին փոխնախագահը նաև ընդգծել է, որ հպարտանում է այն բանով, որ Ադրբեջանը այս  զինվորականների նման որդիներ ունի:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր  Հասանովն էլ իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է պատերազմ սկսել։

 Այս հայտարարությանը պատասխանով հանդես է եկել  Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168 ժամ թերթին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ է անում:

«Մենք նման հայտարարություններին հանգիստ, բայց միևնույն ժամանակ՝ պետք է լուրջ վերաբերվենք և անենք ամեն ինչ, որպեսզի մեր բանակը միշտ ուժեղ լինի, մենք էլ՝ համախմբված ու հզոր։ Միայն սա է գրավականը, որ այդ հայտարարությունները կարող են մնալ լոկ հայտարարություններ»,- ասել է  Դավիթ Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում


Հետևե՛ք մեզ Telegram-ում

loading...