Գիտնականները Եգիպտոսում առաջին փարավոնների ժամանակների կողոպտված դամբարաններ են գտել

Գիտնականները Եգիպտոսում առաջին փարավոնների ժամանակների կողոպտված դամբարաններ են գտել

15:56 3 Ապր, 2019

Չեխ եւ եգիպտացի հնագետները Սակկարա գերեզմանատանը բարձրաստիճան պաշտոնյայի եւ Ջեդքարա փարավոնի կնոջ, որի անունը նախկինում գաղտնիք էր պատմաբանների համար,  կողոպտված դամբարաններն են գտել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով Չեխիայի եգիպտաբանության ինստիտուի հաղորդագրությանը:

«Դամբարանի ներսում մենք դատարկ տարածք գտանք, որտեղ ենթադրաբար կրային սարկոֆագ էր: Ցավոք, այն ամբողջությամբ դատարկել էին հին կողոպտիչները», —ասել է Մոհամմեդ Մեգահեդը՝ պեղումների ղեկավարը:

Սակկարան ամենահին եգիպտական գերեզմանոցներից է, այն եղել է բազմաթիվ փարավոնների եւ նրանց մերձավորների գերեզմանոցը՝ սկսած Հին թագավորության երրրորդ դինաստիայի դարաշրջանից մինչեւ հելենների գերիշխանությունը:

Մեգահեդը եւ նրա գործընկերները բացահայտել են ամենամեծ գաղտնիքներից մեկը, որը կապված է այդ փարավոնի կառավարման երկար պատմության հետ՝ պեղումներ անցկացնելով նրա կիսաքանդ բուրգից քիչ հեռու, որը կառուցվել է Սակկարայի հարավային մասում:

Բանն այն է, որ եգիպտագտները, չնայած նրա  տարածքում տասնամյակներ շարունակ իրականացվող շարունակական պեղումների եւ ՈՒնիսի՝ Ջեդքարայի ժառանգի բուրգերից պապիրուսի վերլուծությանը, մինչ օրս չգիտեն այդ կառավարչի կնոջ անունը: Ոչ մի հուշարձան կամ  նրա անձի հետ կապված տեքստ չի պարունակում նրա անունը կամ դրա ծագման հուշումները:

Չեխ  եւ եգիպտացի հնագետները գտել են այդ հարցի պատասխանը Ջեդքարայի բուրգի պատերից մեկում, որտեղ նախկինում նրա թաղման տաճարն էր տեղակայված, ինչպես նաեւ մի քանի այլ շինություններ: Այստեղ նրանք հայտնաբերել են նախկինում անհայտ գերեզմանի մուտքը, որը պատկանում էր փարավոնի Խուվի անունով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:

loading...