ԱԺ-ն շարունակում է «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը (ուղիղ)

ԱԺ-ն շարունակում է «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը (ուղիղ)

10:25 28 Մրտ, 2019

Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ-ն քննարկում է «ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը, որի քննարկումը սկսվել է նախօրեին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի բյուջեով 40 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտներ կհավաքագրվեն, որի շնորհիվ հուլիսից նախատեսվում է 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների, իսկ սեպտեմբերից՝ շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձերը:

Այնուհետեւ խորհրդարանը կքննարկի նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի  Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 

loading...