Արցախում հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի գործով ձերբակալվել է ծառայակիցը. Կա նաեւ վիրավոր

Արցախում հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի գործով ձերբակալվել է ծառայակիցը. Կա նաեւ վիրավոր

11:21 27 Մրտ, 2019

Մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռեւս չպարզված հանգամանքներում 21-ամյա ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է նրա ծառայակիցը: 

«2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու եւ կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:

 

loading...