Քննիչի որոշմամբ թույլատրվել է Ալեքսանդր Սարգսյանին լքել ՀՀ տարածքը.Արթուր Վանեցյան

Քննիչի որոշմամբ թույլատրվել է Ալեքսանդր Սարգսյանին լքել ՀՀ տարածքը.Արթուր Վանեցյան

13:08 22 Մրտ, 2019

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Հայաստանից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հետ կապված քրգործին:

«Գործը քննող քննիչի որոշմամբ, թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը: Այո, Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է մեր գիտությամբ, եւ ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում, քննչականը գտնվում է կապի մեջ փաստաբանների հետ: Հենց լինի պահանջ, անմիջապես կհրավիրեն եւ կարծում եմ՝ որեւէ խնդիր չի լինի»,-ասաց Վանեցյանը:

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Ալեքսանդր Սարգսյանի երկու որդիների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի եւ նրա զավակների մասով։

loading...