Հայտնի են այն ավտոմեքենաները, որոնք դժվար է գողանալ

Հայտնի են այն ավտոմեքենաները, որոնք դժվար է գողանալ

12:32 22 Մրտ, 2019

Բրիտանական Thatcham Research հետազոտական կենտրոնը ներկայացրել է այն ավտոմեքենաների վարկանիշը, որոնք ամենադժվարն է գողանալ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փորձագետները նշում են, որ տարեցտարի հանցագործները մեքենաներ գողանալու նոր միջոցներ են մտածում։ Ներկայում նրանք նախապատվությունը տալիս են թվային միջոցներին, որոնք թույլ են տալիս ավտոմեքենան հեռավորությունից գողանալ։

Հետազոտողները անցկացրել են թեսթ, որի շրջանակներում կոտրել են մեխանիկական եւ էլեկտրոնային համակարգի խոցելի պաշտպանությամբ 11 մոդելներ։

Բարձրագույն գնահատական են ստացել չորս ավտոմեքենաներ՝ գերմանական Audi e-tron-ը եւ Mercedes-Benz B-Class-ը, ինչպես նաեւ՝ բրիտանական Jaguar XE-ն եւ Land Rover Evoque-ը։

Վեց մոդելներ՝ Ford Mondeo, Kia ProCeed, Hyundai Nexo, Porsche Macan, Lexus UX եւ Toyota Corolla Hybrid, վատ են անցել փորձությունը եւ ստացել են ցածր գնահատականներ։ Թեսթերի արդյունքներով հաջողվել է պարզել, որ ավտոմեքենաները կարող են հեռակառավարմամբ առեւանգվել։

Հակավարկանիշը գլխավորում է ճապոնական ամենագնաց Suzuki Jimny-ն։ Փորձագետները դրա ազդանշանային եւ անիվների արգելափակման համակարգերն անբավարար են համարել

loading...