ՔԿ փոխնախագահը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին

ՔԿ փոխնախագահը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին

10:51 22 Մրտ, 2019

ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Սամվել Սիմոնյանի  աշխատանքը Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում եւ շնորհակալություն հայտնել՝ մարզում երկարամյա ծառայության համար:

Ներկայացնելով նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին` ՔԿ նախագաhի տեղակալ Արման Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ վերջինս կարողանալու է պատվով հաղթահարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

«Աղասի Իսահակյանը բանիմաց, բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձ է:  Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չի խնայելու`մարզային քննչական վարչության աշխատանքները գրագետ եւ արդյունավետ կազմակերպելու գործում»,- ընդգծեց Արման Պողոսյանը:

ՔԿ նախագաhի տեղակալը նորանշանակ մարզային վարչության պետին հորդորեց  ստորաբաժանման անձնակազմի հանդեպ ցուցաբերել սրտացավ վերաբերմունք եւ նրանց վերաբերվել որպես ընտանիքի:

Մարզային այցելության ընթացքում Արման Պողոսյանը ծանոթացել է նաեւ Շիրակի մարզային քննչական վարչության շենքի հիմնանորոգման աշխատանքներին:

loading...