2019 թվականը տնտեսական հեղափոխության առանցքային եւ կարեւոր շրջափուլերից մեկն է լինելու.Սուրեն Պապիկյան

2019 թվականը տնտեսական հեղափոխության առանցքային եւ կարեւոր շրջափուլերից մեկն է լինելու.Սուրեն Պապիկյան

13:50 20 Մրտ, 2019

Յուրաքանչյուր մարզում նախատեսում ենք կազմակերպել բիզնես ֆորումներ. առաջին ծիծեռնակը Լոռու մարզն էր, որտեղ շատ հետաքրքիր ֆորում եղավ, մասնակցում էին տարբեր երկրներից եկած հայ գործարարներ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ներկայացվեցին 50-ից ավելի ներդրումային նախագծեր մարզի տարբեր ոլորտներին առնչվող: Այս փուլում դրանք պարբերաբար ներկայացվում են տարբեր հարթակներում: Մեր բանկերից մեկը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել այդ ծրագրերի արդյունավետությունը:

Սա մի հետաքրքիր հարթակ է, որտեղ բոլորը ներկայացնում են իրենց խնդիրները եւ ստանում պատասխանները: Այսպիսի ֆորումները շարունակական են լինելու: Ներդրումային ֆոնը, որ այսօր առկա է, ներդրումների ցանկություն ունեցողների քանակը ինձ հուշում է, որ 2019 թվականը տնտեսական հեղափոխության առանցքային եւ կարեւոր շրջափուլերից մեկն է լինելու»,-ասաց Պապիկյանը: Նա ներկայացրեց այդ ծրագրերից մեկը, ըստ որի Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է 5 մլն դոլարի ներդրում կատարել ու ջրի արտադրության գործարան հիմնել:

Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ ֆորումը նախատեսված էր անցկացնել Սյունիքում, քայց քանի որ նախատեսված էր այն անցկացնել Տաթեւի մերձակա տարածքում, իսկ եղանակը ցուրտ էր, որոշվեց հետաձգել մինչեւ մայիս:

«Այս փուլում հաջորդը լինելու են Արմավիրի եւ Արարատի մարզերը»,-ընդգծեց նա:

loading...