Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

13:58 15 Մրտ, 2019

Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է, նա ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Ավարտելով միջնակարգ դպրոցը 1952 թվականին` նա ձկնաբուծական տնտեսության ֆակուլտետ է ընդունվում, որտեղ կես տարի ուսանելուց հետո տեղափոխվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Այդ ողջ ընթացքում լրջորեն զբաղվում է բռնցքամարտով:

1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է ծաղրածուական բաժին, և Լեոնիդը որոշում է ընդունվել այդ ֆակուլտետ: 1959 թվականին ավարտելով ուսումնարանը` նա գալիս է Հայաստան և ընդունվում Երևանի պետական կրկես:

Ենգիբարյանն առաջինն էր, որ ստեղծեց պոետիկ ծաղրածուի կերպարը: Նրա ներկայացումները նպատակ ունեին ոչ թե հանդիսատեսից ծիծաղ քամելու, այլ ստիպելու նրան` մտածել: Շատ շուտով նրա գործընկերները խորհուրդ տվեցին հեռանալ «մտածող ծաղրածուի» կերպարից, սակայն նա անդրդվելի մնաց և հանդիսատեսի հիշողության մեջ մնաց` Ծաղրածուն` աշունը հոգում:

Իր մասին պատմելով` Լեոնիդ Ենգիբարյանը գրում է.

«Ինձ թվում է՝ մարդը մշտապես երազում է ձեռք բերել հենց այն, ինչ չունի։ Երբ փոքր էի, ընտանիքում բոլորից տարբերվում էի հումորի զգացողությանս լիակատար բացակայությամբ, ինչը հավանաբար դեր խաղաց ուսումնական հաստատության՝ Կրկեսային եւ էստրադային արվեստի ուսումնարանի ընտրության հարցում։ Ինչը գայթակղեց՝ գուցե հումորի զգացումս զարգացնելու հեռանկարը, իսկ թե ավելի լուրջ՝ կրկեսի համարյա անսպառ հնարավորությունները։ Ու ես դարձա ծաղրածուե: Բռնցքամարտում սպորտի վարպետը, միլիոնավոր մարդկանց ծիծաղել ստիպող ծաղրածուն ու «Վերջին մենամարտ» գրքի հեղինակը, որ նաև հասցրել էր նկարահանվել մի քանի ֆիլմերում և ինքն իրեն երջանիկ էր համարում սեփական թատրոն ունենալու երազանքի մեջ: «Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է։ Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն։ Ես ուզում եմ գրել մի քանի գիրք։ Ես ուզում եմ…»։

loading...