Տիգրան Խաչատրյանը Մոսկվայում Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը

Տիգրան Խաչատրյանը Մոսկվայում Դենիս Մանտուրովը քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը

18:21 14 Մրտ, 2019

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Երկու երկրների նախարարները քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Դենիս Մանտուրովը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան ընկերություններին` ռուսական արդյունաբերական ընկերությունների արտադրական գործընթացներում ներառելով հայկական արտադրության բաղադրիչներ։  Կողմերն ընդգծել են համատեղ միջոցառումների մշակման եւ իրականացման անհրաժեշտությունը՝ երկկողմ առեւտրի ծավալների մեծացման նպատակով։

Նախարար Խաչատրյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաեւ մի շարք գործարարների հետ եւ նրանց հետ քննարկել ներդրումային նախագծեր, մասնավորապես՝ շինարարության եւ ոսկեգործության ոլորտներում։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ։

loading...