Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին հակամարտությունը վերսկսվել է

Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին հակամարտությունը վերսկսվել է

17:47 14 Մրտ, 2019

Տաջիկ-ղրղզական սահմանին՝ Իսֆարայի շրջանում կրկին վերսկսվել է երկու երկրների քաղաքացիների միջեւ հակամարտությունը, մի տաջիկստանցի սպանվել է, մյուսը ծանր վիրավոր է, ՌԻԱ «Նովոստիին» տեղեկացրել է Իսֆարայի քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Իքբոլ Թեշաեւը։

«Տեղի ժամանակով մոտավորապես ժամը 15.15-ին զինված ղրղըզ քաղաքացիները կրակ են բացել Տաջիկստանի քաղաքացիների՝ Տոջիկոն գյուղի բնակիչների ուղղությամբ։ Ներկա պահին հայտնի է, որ մի տաջիկստանցի մահացել է, մյուսը վիրավոր է։ Հակամարտության վերսկսման պատճառներն առայժմ հայտնի չեն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ հակամարտությունը շարունակվել է՝ չնայած Տաջիկստանի Սողդիի շրջանի ղեկավար Ռաջաբոյ Ահմազոդան եւ Սողդիի շրջանի ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները Ղրղզստանի ներկայացուցիչների հետ Իսֆարայի շրջանում բանակցություններ են վարում։

loading...