Ադրբեջանում անպատժելիություն է տիրում. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Ադրբեջանում անպատժելիություն է տիրում. ԱՄՆ Պետդեպարտամենտ

16:32 14 Մրտ, 2019

Ադրբեջանի կառավարությունը չի պատժում պաշտոնյաների ճնշող մեծամսանությանը, որոնք խախտում են մարդու իրավունքները. անպատժելիությունը շարունակում է խնդիր մնալ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վիճակի մասին   ամենամյա զեկույցում, հաղորդում է contact.az-ը:

Զեկույցը հրապարակվել է չորեքշաբթի պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից: Շնորհանդեսի ժամանակ նա ընդգծել է մարդու իրավունքների պահպանման կարեւորությունը ԱՄՆ-ի եւ արտասահմանյան երկրների հետ հարաբերություններում:

Ադրբեջանին նվիրված 40 էջանոց բաժնում, մանրամասն նկարագրվում են օրինականության խախտման փաստերը: Հիշատակված գործերի թվում են 2018 թվական սեպտեմբերին  Թեյմուր Ախունդովի մահը Ղազախի ոստիկանության բաժնում, որը գնահատվում է որպես խոշտանգումների հետեւանքով առաջացած մահ:

Սեպտեմբերին Պետական սահմանային ծառայության զինվոր Հուսեյն Գուրբանովը անհայտ հանգամանքներում մահացել էր: Պաշտոնյաներն ասում են, որ նա ինքնասպան է եղել, սակայն նրա ընատնքիը պնդում է, որ նա սպանվել է ծառայակիցների կողմից:

Զեկույցում նաեւ նշվում է, որ խոշտանգումները հիմնականում իրականացվում  են ոստիկանների կողմից, որոնք ծեծում են, էլեկտրահարում եւ բանտարակլյաների եւ ձերբակալվածների նկատմամբ կտտանքների այլ ձեւեր կիրառում:

Մասնավորապես, նման կտտանքների է ենթարկվել բլոգեր Մեհման Հուսեյնովը, որին երկու տարվա ազատազրկման էին դատապարտել նրա համար, որ նա հայտարարել էր նման խոշտանգումների մասին:

Բանտերում իրավիճակի մոնիթորինգի խումբը պնդում է, որ Ադրբեջանի բանտերում իրավիճակը շատ լուրջ է. խցերը ծանրաբեռնված են, օդափոխման եւ ջեռուցման համակարգը չի աշխատում, չկա անհրաժեշտ բժշկական օգնություն:

Օրինակ է բերվում Ազգային ճակատ կուսակցության խորհրդական Մամեդ Իբրահիմովի գործը, որը զրկվել էր աչքի վիրահատությունից, իսկ հետո աչքի մշտական վնասվածք ստացել: Բանտարկության ժամկետի ավարտից 2 օր առաջ նրան մեղադրել էին գաղութում դանակ պահելու մեջ եւ նորից դատել:

Համաձայն օրենքի՝ քաղբանտարկյալների իրավունքները չեն տարբերվում մյուս բանտարկյալների իրավունքներից, սակայն իրականում նրանց իրավունքները սահմանափակված են։
Օգոստոսի 13-ին Շեքիի վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՌԵԱԼ ընդդիմադիր կուսակցության նախագահ Իլղար Մամեդովին, որը բանտում էր 2013-ից, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014 եւ 2017 թվականների ընդունած որոշումներին։
Հունվարի 12-ին  Բալաքյայի շրջանային դատարանը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուհթառլիին դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Նա առեւանգվել էր մայիսի 30-ին Վրաստանում, բերվել Ադրբեջան ու ձերբակալվել կեղծ մեղադրանքներով։
Թեեւ օրենքները նախատեսում են խոսքի եւ մամուլի ազատություն Ադրբեջանում եւ արգելում գրաքննությունը ԶԼՄ-ներում, կառավարությունը խախտում է այդ օրենքները։ Իրականում կառավարությունը սահմանափակել է խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը։ Լրագրողներին սպառնում են, երբեմն էլ ծեծում կամ ձերբակալում։
Հաշվետու ժամանակաշրջանում իշխանությունները շարունակել են ճնշում գործադրել ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա ոչ միայն երկրի ներսում, այլեւ արտասահմանում, ինչպես նաեւ լրագրողների հարազատների վրա։
Երկար տարիներ պետական եւ կառավարամետ ԶԼՄ-ները գերիշխող դիրքեր են զբաղեցրել։ Ընդ որում՝ խիստ սահմանափակված է անկախ առցանց լրատվամիջոցների քանակը, որոնք նույնպես ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից։
Համաձայն կայուն զարգացման IREX համաթվի՝ 2018-ին «Ադրբեջանի հիմնական ԶԼՄ-ները գտնվում են կառավարող էլիտայի հսկողության ներքո եւ լուսաբանում են լուրերը միայն նրանց նպատակներին համապատասխան»։
Տեղի դիտորդները տեղեկացնում են, որ մեկ տարվա ընթացքում անկախ ԶԼՄ-ները ենթարկվել են ֆիզիկական եւ կիբեռգրոհների։ Այդ գրոհներն ուղղված են եղել հիմնականում «Ազատություն» ռադիոյի ադրբեջանական ծառայության, Azadlig թերթի, ինչպես նաեւ Meydan TV-ի եւ Obyektiv TV-ի լրագրողների դեմ։

loading...